Հայ բժիշկերի կյանքից
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1877 թ. դեկտեմբերի 31 (1878 թ. հունվարի 13)-ին, Ռուսաստանի Դաղստանի մարզի Դերբենդ քաղաքում:
Հայրը՝ Աստվածատրյան Հովհաննեսը եղել է Սիսիանի Բռնակոթ գյուղից:
1886-96 թթ. սովորել է Դերբենդի գիմնազիայում:
1896/97-1900 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժնում:
Դասերից ազատ ժամերին աշխատել է Ն. Վվեդենսկու ֆիզիոլոգիայի լաբորատորիայում:
1899 թ. «Նյարդի կենսունակության ժամկետը» գիտական աշխատանքի համար պարգևատրվել է ոսկե մեդալով:
1900 թ. ուսումը շարունակել է Յուրևի համալսարանի բժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսում:
1904 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիան:
Մասնագիտանալու նպատակով մնացել է աշխատելու Ակադեմիայի Վ. Բեխտերևի Նյարդային և հոգեկան հիվանդությունների կլինիկայում, դառնալով Վ. Բեխտերևի աշակերտը:
1908 թ. պաշտպանել է ատենախոսություն «Խոսելու ֆունկցիայի կլինիկական և փորձարարական-հոգեբանական հետազոտությունները» թեմայով և ստացել բժշկագիտության դոկտորի աստիճան: Այն լինելով Ռուսաստանում առաջին և օրիգինալ աշխատությունը, այսօր էլ չի կորցրել գիտական նշանակությունը:
1909-12 թթ. գործուղման մեջ է եղել արտասահմանում, որտեղ լավագույն նյարդաբանական, հոգեբուժական և հյուսվածաբանական կլինիկաներում ու լաբորատորիաներում աշխատել է Էդինգերի (Մայնի Ֆրանկֆուրտ), Բաբինսկու (Փարիզ), Օպենհեյմի (Բեռլին), Էրբի (Հեյդելբերգ) և այլ նշանավոր գիտնականների ղեկավարությամբ:
Այդ ընթացքում հեղինակել է 10 գիտական աշխատություն, որից 7-ը՝ նյարդային համակարգի ախտաբանական անատոմիայից:
1912 թ. վերադարձել է Սանկտ Պետերբուրգ և ստացել կլինիկական պրոֆեսորի կոչում:
1912 թ. նշանակվել է Վարշավայի զինվորական հոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի խորհրդատու-նյարդաբույժ:
1914 թ. նշանակվել է Սանկտ Պետերբուրգի Նիկոլաևյան զինվորական հոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի խորհրդատու-նյարդաբույժ:
1916-36 թթ. ծառայել է Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնի պետ, այդպիսով հանդիսանալով Խորհրդային ռազմական նյարդաբուժության հիմնադիրը:
Ամբողջ 20 տարի իր տաղանդը, հմտությունն ու եռանդը նվիրաբերել է Կարմիր բանակի և ռազմածովային նավատորմի ռազմիկների բժշկական սպասարկման գործը գիտականորեն կազմակերպելու խնդիրներին:
Այդ ընթացքում որոշ ժամանակ աշխատել է նաև Ռազմա-բժշկական ակադեմիայի պետ:
Մեջբերում
«1919 թվականի օգոստոսի 24-ին անգլիական գեներալ Շատելվորտը իր զորքով պետք է հեռանար Բաքվից: Մինչ այդ, Ադրբեջանի մուսաֆաթական կառավարության պարագլուխ Ուսուբբեկովը Ղարաբաղի այդ դահիճ անգլիացու պատվին Բաքվի «Մետրոպոլ» հյուրանոցում կազմակերպել է ճաշկերույթ: Ճաշկերույթի ժամանակ բռնակոթցի Միքայել Աստվածատրյանը մտել է դահլիճ ու մաքուր անգլերենով դիմելով Շատելվորտին ասել. – Հայ ժողովուրդը երբեք չպիտի մոռանա ձեր դավաճան արարքը` հայոց Ղարաբաղի նկատմամբ: Ձեր ձեռքերն արյունոտ են, դուք ձեզ հետ տանում եք հայ ժողովրդի անեծքը»: Սերո Խանզադյան, «Հայրենապատում» հ. Գ, Ե., 1984:
Կարմիր բանակի կազմավորման առաջին իսկ օրերից զինվորագրվել է նրա շարքերը:
1924-36 թթ. հիմնադրել ու համատեղության կարգող ղեկավարել է Ի. Մեչնիկովի անվ. կլինիկական հիվանդանոցի նյարդային հիվանդությունների բաժանմունքը, որն այսօր կոչվում է Պետերբուրգի սանիտարա-հիգիենիկ բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների կլինիկա:
1930-36 թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Վիրաբուժական նյարդաբանության ինստիտուտի (հետագայում` Ա. Պոլենովի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտ) խորհրդատու-նյարդաբույժը:
Նրա գիտական գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը եղել է էվոլուցիոն լույսի ներքո շարժողական և ռեֆլեկտոր խանգարումների ուսումնասիրությունը:
Նա նյարդաբանության մեջ զարգացրել է ֆիզիոլագիական ուղղվածությունը և շարժողական ու ռեֆլեկտորային խանգարումները ուսումնասիրել էվոլուցիոն տեսության տեսանկյունից:
Աշխատանքների հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ նյարդային համակարգի հիվանդությունների շատ ախտանիշներ, օրինակ Բաբինսկու և Ռոսսոլիմոյի ախտանիշները, Վերնիկե-Մաննի կոնտրակտուրան և այլն, հանդիսանում են նյարդային համակարգի էվոլուցիոն ուղու արտացոլումները՝ ֆունկցիաների ռուդիմենտները, որոնք նյարդային համակարգի նոր բաժինների ազդեցության ներքո, ֆիլոգենեզի պրոցեսում, ենթարկվել են մորֆոլոգիական և ֆունկցիոնալ ռեգրեսի (հետընթացի):
Հայտնաբերել և նկարագրել է մի քանի ռեֆլեքսներ, որոնք մասնագիտական գրականության մեջ կոչվում են նրա անունով:
Հայտնաբերել է քունքային բլթի էպիլեպտածին գոտիները:
Նրա հետազոտությունները նվիրված էին զգացողության խանգարումների բիոգենետիկական վերլուծության, ինչպես նաև հոգեմարմնական փոխազդեցություննրի քննարկմանը: Հանդիսանում է խորհրդային նյարդաբանության մեջ բիոգենետիկ ուղղության հիմնադիրը:
Նրա անվան հետ է կապված նյարդացավերի և նյարդաբորբերի ժամանակ նովոկաինի լուծույթի ներմաշկային սրսկման մեթոդի կիրառությունը:
Մեծ ուշադրություն է դարձրել նյարդային համակարգի օրգանական հիվանդությունների կլինիկայի ուսումնասիրությանը, հոգեմարմնական փոխազդեցություններին, ցավի պրոբլեմին, փսիխոթերապիային:
Փսիխոթերապիայի տարատեսակների մեջ եղել է հոգեվերլուծության հակառակորդը:
Կյանքի վերջին տարիներին իր հետաքրքրությունները բևեռել է զգացողության խանգարումների (ցավ, կաուզալգիա, ռեպերկուսիա, պարեսթետիկ նևրիտ, որոշ վիրաբուժական գործողություններից հետո պարադոքսալ արդյունք) ուսումնասիրության վրա:
Մշտապես նրա տեսադաշտում են գտնվել նյարդային համակարգի ֆուկցիոնալ հիվանդությունների խնդիրները:
Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատությունների, որոնց մի մասում արտացոլված են դրույթներ, որոնք հետագայում դարձել են կորտիկովիսցերալ ախտաբանության տեսության հիմքը:
Դաստիարակել է նյարդաբույժների մի ամբողջ սերունդ, որոնցից 10-ը՝ պրոֆեսորներ:
Արժանացել է ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Մահացել է 1936 թ. մարտի 23-ին, Լենինգրադում:
Թաղված է Ալեքսանդր Նևսկու մայրավանքի գերեզմանատանը:
ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարիատի, 1936 թ. ապրիլի 5-ի թ. 52 հրամանով նրա անունով է կոչվել և այսօր էլ կոչվում է Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների կլինիկան, որի կողմից հրատարակվել են ականավոր գիտնականի, իրենց արդիականությունն ու գիտական արժեքը պահպանած աշխատությունները՝ 3 ստվար հատորներով:
Հարություն Մինասյանի հեղինակած
,,Հայազգի բժիշկ-գործիչներ՛՛ գրքից
12.05.2022 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ